▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Մարգարյանը՝ նոր սերիալի և առաջիկա ամենակարևոր ծրագրի մասին


Նարեկ Մարգարյանը՝ նոր սերիալի եւ առաջիկա ամենակարեւոր ծրագրի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Շատ շուտով հայկական արտադրության սիթքոմների շարքին կավելանա եւս մեկը, որի նմանը դեռեւս չկա ոլորտում. այս մասին Life.panorama.am-ին հայտնեց «ԱրմՔոմեդի» հաղորդման հեղինակ-վարողներից մեկը՝  Նարեկ Մարգարյանը:

«Այս պահին ես եւ Սերգեյ Սարգսյանն աշխատում ենք նոր սերիալի վրա, որի նմանը դեռեւս չկա հայկական արտադրությունում: Այն դասական սիթքոմ չէ, շատ հետաքրքիր ու ծիծաղաշարժ է լինելու, վստահ եմ՝ մեր հեռուստադիտողը մեզնից գոհ կմնա»,- նշեց Նարեկն ու ավելացրեց.

«Դեռեւս մտածում ենք դերասանների ընտրության շուրջ եւ ոչ մի հստակ որոշումներ չենք կայացրել, բայց բացեմ մի գաղտնիք՝ շատ հնարավոր է, որ ես եւ Սերգեյը եւս որպես դերասաններ ներկայանանք: Հուսով եմ՝ սիրված դերասաններով հետաքրքիր թիմ կհավաքվի, որից հեռուստադիտողը հաճելիորեն կզարմանա»:

Հետաքրքրվելով, գուցե քաղաքական ուղվածության սիթքո՞մ լինի սպասվող աշխատանքը, Նարեկը պատասխանեց.

«Չեմ կարող բացահայտել ու մանրամասներ ասել, բայց որ հետո իմանաք, թե ինչ է լինելու, կհասկանաք, որ այս թեման շատ ավելի լավն է ու ոչ մի կերպ կապ չունի քաղաքականության հետ»:

Սպասվող սերիալը կցուցադրվի աշնանը՝ «ATV»-ի նոր եթերաշրջանում:

Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը այս պահին աշխատում են մանկական հումորային կոմեդիայի ու նաեւ ՀՀ անկախությանը նվիրված ֆիլմի վրա, այնպես որ, նրա խոսքով, աշխատանքները շատ են ու պետք է հերթականությամբ իրականացնել:

Խոսելով «ԱրմՔոմեդի» հաղորդման մասին՝ մեր այն նկատառմանը, թե մտավախություն չունեն արդյոք, որ հեռուստադիտողի համար անհամատեղելի կլինի նրանց միաժամանակ եւ հաղորդավարներ եւ դերասաններ տեսնելը, Նարեկ Մարգարյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ոչ մի արտասովոր բան չկա, որ մեզ հեռուստադիտողը կարող է որպես դերասաններ տեսնել, հատկապես, որ փոքրիկ դրվագներով արդեն հանդես եկել ենք: Չեմ կարծում, որ մարդկանց համար անհամատեղելի կլինի մեզ տեսնել միաժամանակ եւ որպես հաղորդավարներ, եւ որպես դերասաններ: Չէ որ, սա ավելի լայն հնարավորություն է տալիս ավելի շատ հանդիսատես ներգրավել. գուցե գտնվեն մարդիկ, ովքեր սերիալի միջոցով կիմանան «ԱրմՔոմեդի»-ի մասին եւ հակառակը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին