▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինվորի համար ենք աշխատում. Սիլվա Հակոբյանի հայրը՝ երգչուհու նոր տեսահոլովակի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սիլվա Հակոբյանը Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը ներկայացրել է իր նոր՝ «Հայ ենք» տեսահոլովակը, որի հերոսները 90-ականների ու մեր ժամանակների Հայոց բանակի զինվորներն են:

Երգչուհու հայրիկի խոսքով՝ Սիլվայի եւ իրենց ողջ ընտանիքի համար այս երգը ներկայացնելը մեծ պատիվ է.

«Ապրիլյան դեպքերից անմիջապես հետո Մանե Հակոբյանը գրեց այս երգը: Մեր ընտանիքի համար շատ կարեւոր էր մեր հերոս տղերքի պատվին ներկայացնել այս երգը, անգամ նպատակ ունեինք մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, ներկայացնել այն, սակայն չհասցրեցինք: Սա հայրենիքի մասին Սիլվայի առաջին երգը չէր, սակայն այն մի փոքր տարբերվող է, քանի որ այն ծնվել է քառօրյա պատերազմից հետո ու իր մեջ շատ խորը իմաստ է պարունակում»,- կայքի հետ զրույցում պատմեց Հակոբ Հակոբյանը:

«Հայ ենք» տեսահոլովակում ներկայացված են հայ ազգի իրական հերոսները.

«Սա մենք այնքան էլ տեսահոլովակ չենք համարում, քանի որ այն ավելի շատ վավերագրական կադրերից բաղկացած տեսաշար է, որն իր մեջ ամփոփել է 90-ականների եւ մեր օրերի հերոսապատումը: Իհարկե, այդ մի քանի րոպեում հերոսների մի մասին ենք կարողացել ցույց տալ, որոշներից էլ կադրեր գտնել ուղղակի չհաջողվեց: Ինչեւէ, սա եւս մեկ առիթ էր՝ ցույց տալու հայ ազգի իրական հերոսներին, նրանց, ում շնորհիվ ենք բոլորս ապրում»,- նկատեց Սիլվա Հակոբյանի պրոդյուսերը:

Երգչուհու հայրիկի խոսքով՝ Սիլվան մինչ ապրիլյան դեպքերն էլ հաճախ է գնացել տարբեր զորամասեր եւ ելույթներ ունեցել մեր զինվորների համար, տեսանյութում արված կադրերն էլ այդ այցելություններից մեկն է միայն.

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին