▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտքի խորությամբ պայծառագույն ուղեղ Գալուստ Սահակյանին չենք հասնի. Նազենի Հովհաննիսյան

 

Երեկ համացանցը ողողված էր Գալուստ Սահակյանի՝ արդեն թևավոր խոսքեր դարձած արտահայտություններով, որոնցից են օրինակ՝ «Ո՞նց էր շլյապայով տղայի անունը… Թաթայի երգած ռաբիսը լավ ռաբիս ա», «Գողությունը գողանալ բառը չէ» և այլն: Համացանցային շատ օգտատերեր հումորով անդրադարձան այս ամենին: Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս բացառություն չեղավ: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր մասնակցությամբ Հովհաննես Ազոյանի «Ներքին խոհանոց» հաղորդումը և գրել է հետևյալը.

«Դե շատ ծիծաղելի հաղորդում էր ստացվել… Hovhannes Azoyan, Տիպդ չկտրվի»:

Իսկ որպես Հ.Գ. Նազենին հիշել է Գալուստ Սահակյանին՝ նշելով.

«Հ.Գ. Մտքի խորությամբ, հումորով ու թևավոր խոսքերի արտադրությամբ պայծառագույն ուղեղ Գալուստ Սահակյանին չենք հասնի, բայց դե...»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին