▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարծում, որ ճիշտ որոշում է՝ ցուցադրել ռաբիզ կատարումներ ու այդպիսով բացատրել դրա անպետքությունը. Արթուր Իսպիրյան


 

 

 

 

 

 

Life.panorama.am-ը գրում է. Հանրային հեռուստաընկերության «Ամենակարող երգիչ» նախագծի շուրջ զարգացող սկանդալը կարծես թե օրեցօր նոր թափ է հավաքում:

Կայքը թեմայի շրջանակում, ինչպես եւ Հայաստանում տիրող մշակութային որակի մասին խոսել է երգիչ, երաժիշտ Արթուր Իսպիրյանի հետ:

«Բարեբախտաբար՝ ես հեռուստացույց առհասարկ չեմ նայում, ինձ բախտ չի վիճակվել տեսնելու «Ամենակարող երգիչ»  հաղորդումը, բայց վերջին օրերի քննարկումների ու քննադատությունների մասին տեղյակ եմ համացանցի միջոցով: Իհարկե, շատ խոսել չեմ կարողանա, քանի որ չեմ դիտել: Ինքս Հանրային հեռուստատեսության մի շարք նախագծերում ելույթ եմ ունեցել, հիմա էլ այդ հեռուստաընկերությամբ գործում է իմ ամենասիրելի ծրագիրը՝ «Երգ երգոցը», իսկ թե ինչու է որոշում կայացվել, որ գործի  «Ամենակարող երգիչ»  հաղորդումը, չգիտեմ, ամեն դեպքում՝ մենք հոգնել ենք ռաբիզ, ցածր որակի երաժշտությունից, ցածրաճաշակ ֆիլմերից ու քաղաքական մեկնաբաններից, որոնց ներքո, ցավոք, արդեն սերունդներ են մեծանում: Երբ ժամանակ առ ժամանակ խնջույքներին ռաբիզ երաժշտության ներքո տեսնում եմ երիտասարդների փայլող աչքերը, ցավ եմ ապրում, որովհետեւ մենք կորցնում ենք մեր գրագիտությունն ու ճաշակը»,- նշեց Ա. Իսպիրյանն ու հավելեց.

«Չեմ կարծում, որ ճիշտ որոշում կամ դիրքորոշում է՝ ցուցադրել ռաբիզ կատարումներ ու այդպիսով բացատրել դրա անպետքությունը: Չի կարելի անճաշակություն ցույց տալով ապացուցել, որ դա չի կարելի անել: Հանրային հեռուստաընկերությունը միշտ էլ լիդեր է եղել ասպարեզում ու չէի ցանկանա, որ այս հեռուստաընկերությամբ ցուցադրվի ցածրորակ մի բան»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին