▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տխրահռչակ հաղորդումը ոչ միայն ռաբիս, այլ նաև անգրագիտություն է տարածում

Հ1-ի տխրահռչակ հաղորդումն՝  «Ամենակարող երգիչը»,  զարկ է տալիս է ոչ միայն ռաբիսին, այլ նաև անգրագիտությանը: 

«Շատ խոսքեր են ասվել Գետաշենը ազատագրած հայ զինվորների մասին» ,-ասում է հաղորդումը վարողներից մեկն՝ Աշոտ Ղազարյանն ու շախով-շուխով ձայնը տալիս մասնակիցներից մեկին՝ ոմն Մագային որը «Գետաշենը» կատարում է այնպես իրեն կոտորելով՝ կարծես «Խորոտիկ յարն» էր երգում: 

Կարծում եք քարոզչական տրյու՞կ է, որ  Ադրբեջանի կողմից օկուպացված Գետաշեն գյուղը Հ1-ի եթերում ներկայացվում է հայ զինվորների մասին ազատագրված: 

Սխալվում եք...

Սա պարզապես անգրագիտության արդյունք է և  մեր նորագույն պատմության  չիմացության խայտառակ փաստ է, որը հազար անգամ ավելի ամոթ է , քան ռաբիսի տարածումը:

Սա է ցավալի իրականությունը հայերեն չիմացող ու առավել ևս՝  հայերեն չմտածող Ռուբեն Ջաղինյանի ղեկավարած հեռուստաընկերությունում...

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին