▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք դրանից լավ օր կա սեր մատուցելու համար. Ռոլանդ Գասպարյանը՝ սպասվող մեծ անակնկալի մասին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

Մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայանա «Ռեինկարնացիա» խմբի երկար սպասված մենահամերգը, որի ընթացքում կհնչեն խմբի ոչ միայն արդեն հայտնի և սիրված, այլ նաև՝ նոր երգեր: Asekose.am-ը կապ հաստատեց խմբի մեներեգչի՝ Ռոլանդ Գասպարյանի հետ՝ ճլտելու համերգի, համերգային ծրագրի, սպասվող անկանկալների և տվյալ մենահամերգով սկիզբ դրվող բարեգործության մանրամասները.

 «Շատ մարդիկ մեզ ճանաչում են միայն մեր հիթ դարձած երգերով, սակայն կան շատ երգեր, որոնք ոչնչով չեն զիջում այդ հիթերին, պարզապես դրանք ոչ կոմերցիոն նպատակով են արված»,- նշեց Ռոլանդը՝ պատմելով, թե ինչ է սպասվում իրենց երկրպագուներին մարտի 8-ին.

«Համերգային ծրագիրն իր մեջ ներառում է մեր նոր ձայնասկավառակի երգերը, հայտնի երգեր, որոնք նոր հնչողությամբ կլինեն և այլն: Մի խոսքով, այդ օրը փոխանցելու ենք պարզապես լավ էներգիա, ինչի կարիքը, կարծում եմ, այսօր բոլորս ունենք»,- նշեց Ռոլանդ Գասպարյանը:

Իսկ թե ինչո՞ւ հենց մարտի 8-ին, Ռոլանդը հստակեցրեց.

«Իսկ արդյո՞ք դրանից լավ օր կա սեր մատուցելու համար»,- ասաց երգիչը:

Անդրադառնալով իրենց սպասումներին և լարվածությանը՝ կապված առաջին մեծամասշտաբ մենահամերգի հետ, Ռոլանդը նկատեց.

«Մինչ այս մենք հանդես ենք եկել տարատեսակ միջոցառումների ժամանակ, դրանցից շատերը եղել են կորպորատիվ բնույթի: Հենց սա է պատճառը, որ մեր խմբի կողմից չեն եղել մեծ մենահամերգներ: Սակայն այժմ որոշել ենք անել ճիշտ հակառակը: Ներկայումս կենտրոնացել ենք ավելի մեծ, ավելի ժողովրդական միջոցառումների վրա»,- պատմեց խմբի անդամը:

Զրույցի ընթացքում Ռոլանդ Գասպարյանը տեղեկացրեց նաև «Reincarnation» բարեգործական հիմնադրամի մասին, որի մեկնարկը տրվելու է մարտի 8-ին կայանալիք համերգով.

«Բացի նրանից, որ այս համերգը շատ սպասված է մեզ համար, ուզում եմ նշել, որ սրանով սկիզբ է դրվելու մեր կողմից իրականացվելիք բարեգործությանը, ինչով այսուհետև կսկսենք զբաղվել մեծ պատասխանատվությամբ»,- նկատեց Ռոլանդը՝ ավելացնելով, որ առաջին հերթին իրենց նպատակն է նպաստել Հայաստանի տարբեր մարզերի երաժշտական դպրոցների բարելավմանը:

Արդյոք հետագայում բացի իրենց համերգներից գոյացած գումարները ներդնելուց, այլ միջոցառումներ ևս իրականացվելո՞ւ են՝ նախաձեռնած բարեգործությունից ստացված շահույթն ավելացնելու համար, Ռոլանդը նշեց.

«Հիմնադրամի առաքելությունը խմբի համերգներով ակնկալում է դրամահավաքներ Հայաստանում և սփյուռքում, ինչը կօգնի մեզ և շատ մարդկանց իրականացնել հիմնադրամի ծրագրերը»:

Իսկ վերջում Ռոլանդ Գասպարյանը տեղեկացրեց, որ խումբն իր մյուս մենահամերգը նախատեսում է անցկացնել Լոս Անջելեսում, որը կկայանա մայիս ամսին և որն արդեն կլինի համերգ դրամահավաք:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին