▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թույլ մի տվեք բժիշկներին խաղալ ձեր հարազատների կյանքի հետ

Երգիչ և ֆոտոմոդել  Վարդան Նահապետյանը, ում մայրը՝ տիկին Գայանեն  ծանր հիվանդությունը բուժելու  նպատակով մեկնել էր Գերմանիա, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ընկերներ. հեռու պահեք ձեր հիվանդ ազգականներին և առհասարակ այն բոլոր մարդկանց, ովքեր պիտի Հայաստանում քիմիոթերապիայի բուժման կուրսեր ընդունեն, թույլ մի տվեք բժիշկներին խաղալ նրանց կյանքի հետ, թույլ մի տվեք որպեսզի ձեր աշխատած գումարների վրա բիզնեսներ սկսեն: Սա կարող է վերցնել ցանկացած լրատվամիջոց և սա կարող է հայտնվել մամուլի առաջին էջերում. ես կմասնակցեմ ցանկացած հաղորդման և հարցազրույցի. ես դրան պատրաստ եմ: Ես ազգիս կողքին կլինեմ, մնացած ամեն բան ինձ չի հուզում կապված բժիշկների հետ...
Կիսեք և տարածեք, հնարավոր է դրանով կարողանաք կյանքեր փրկել:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին