▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինս 50 կնոջ հետ է ամուսնացել. Ջուս

Դիտեք նաև՝

Tert.am-ը հարցազրույց ունի երգչուհի Ջուսի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

Ջուս, ամուսնությունից հետո կյանքդ շա՞տ է փոխվել։

 –Ամուսնությունից հետո ներքին աշխարհն է փոխվում։ Ավելի զուսպ եմ դարձել, չնայած դա չի խանգարում բեմական գործունեությանս։ Բեմում, միևնույն է, գժական եմ, բայց կյանքում կարող է ինձ թույլ չտամ այն, ինչ նախկինում կարող էի թույլ տալ, օրինակ՝ լուսանկարներ, գժական պահվածք։

 –Ամուսնուդ խստությո՞ւնն է պատճառը։

 –Չգիտեմ, ես ոչ թե արհեստական փոխվեցի, այլ այդպես ստացվեց։ Հասկացա, որ հիմա չարժե  այդպես անել, պետք է ինձ ուրիշ ձև պահեմ, որովհետև արդեն սիրուն չի լինի։

 –Սկեսուրդ քեզ չի ընդունում։ Ընտանեկան այսպիսի խնդիրը հաճախ անդրադառնում է նաև զույգի հարաբերության վրա։ Ի՞նչ ազդեցություն ունի դա քո և Վահագնի հարաբերությունների վրա։ Փորձո՞ւմ ես կարգավորել այդ հարաբերությունները։

 –Մենք չենք սիրում խոսել այդ մասին, առավել ևս՝ ամուսինս, դրա համար մեզ համար այդ թեման փակ է, առաջ չենք տանում։

 –Իսկ ամուսնուդ դստեր հետ ի՞նչ հարաբերություններ ունես։

 –Նորմալ։

 –Գալի՞ս է ձեր տուն, երեքով ինչ–որ տեղեր գնո՞ւմ եք։

 –Այդքան էլ հաճախ չէ, որովհետև ամուսինս ինքն է ավելի հաճախ գնում երեխային տեսնելու։ Առանց ինձ է գնում, որովհետև ես չեմ ուզում ոչ մի հարաբերություն ունենալ իր առաջին կնոջ հետ։

 –Կոնֆլի՞կտ եք ունեցել։

 –Ես իրեն ընդհանրապես չեմ ընդունում, բայց երեխային, իհարկե, ընդունում եմ։ Շատ լավն է։ Ես էլ եմ Վահագնին ասում, որ միշտ պետք է երեխայի հետ տեղ գնա, ժամանակ անցկացնի։

 –Քեզ ընդունո՞ւմ է՝ որպես իր հոր երկրորդ կին։

 –Ինքը դեռ փոքր է՝ 9 տարեկան։ Չենք խոսել այդ մասին, բայց ինձ հետ շատ լավ է։

 Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև`Ջուսը՝ ընտրյալի հետ կիսամերկ և համարձակ լուսանկարվելու մասին և ոչ միայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին