▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էմիլ Գալստյանը` «Քարե դարդ»-ն այլևս չհեռարձակելու լուրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Վաչե Թովմասյանն այս օրերին ԱՄՆ-ում է գտնվում, ինչը «Քարե դարդի»-ի երկրպագուներին անհանգստանալու առիթ է տվել: Արդեն իսկ պտտվում են կարծիքներ, թե սիթքոմը 4-րդ եթերաշրջան չի ունենա: 

Կայքը խոսել է դերասան Էմիլ Գալստյանի հետ, ով «Քարե դարդ»-ում մարմնավորում է Սոսոյի կերպարը:

«Սա հերթական հայկական ավանդական պտտվող լուրերն են, որոնց ինքս վաղուց կարոտել էի, սակայն հերթական անգամ ու ավանդությանը համաձայն` պիտի ասեմ, որ սխալ լուրեր են: «Քարե դարդ» սիթքոմի ֆեյսբուքյան էջում անգամ նկար է տեղադրված, որն ակնարկում է` շուտով կլինի 4-րդ եթերաշրջան: Ինչ վերաբերվում է Վաչեին, նա իր գործի բնույթով հաճախ է բացակայում երկրից, ինչը ընդհանրապես կապ չունի սիթքոմի աշխատանքների հետ ու չի խանգարում սիթքոմի բնականոն աշխատանքին: Մենք մեզ տրված գործը մաքսիմալ պրոֆեսիոնալ ենք աշխատում կատարել, այնպես որ մեր հանդիսատեսին մաղթում ենք մի փոքր համբերություն` մինչև 4-րդ եթերաշրջան, որը շատ խոստումնալից է»,- նշեց Էմիլ Գալստյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին