Ամերիկյան դերասանուհի Մելինա Կանակարեդեսն իր աջակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստում»-ը ֆիլմին: Այս մասին տեսանյութը նա հրապարակել է թվիթերյան միկրոբլոգում:
«Ես Մելինա Կանակարեդեսն եմ, ես հպարտ հույն ներգաղթյալների թոռնուհին եմ: Ես արժևորում եմ խոստումը պահելն ու երբեք չմոռանալը»,- նշել է նա` հիշեցնելով, որ ապրիլի 21-ին տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը:
Հիշեցնենք, որ ավելի «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Լեոնարդո Դի Կապրիոն:
Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21-ին է: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: