▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայա Խուրշուդյանը՝ իր երիտասարդ սիրելիի մասին

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի, պարուհի Կայա Խուրշուդյանը սոցիալական ցանցի իր էջում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ Վլադիսլավ անունով մի երիտասարդի հետ լուսանկարներ, որոնք ուղեկցվում են փաղաքշական մեկնաբանություններով: Լուսանկարների պատճառով դերասանուհու հետևորդների մոտ տպավորություն է ստեղծվել, թե նրանց մեջ սիրային կապ կա:

Կայքը կապ է հաստատել Կայա Խուրշուդյանի հետ, ճշտելու, թե արդյոք լուսանկարների երիտասարդը իր սիրելին է:

«Կարծում եմ, լուսանկարներից պետք է հասկանալի լիներ, որ այդ տղան ինձնից բավականին երիտասարդ է ու չէր կարող իմ սիրելին լիներ: Նա իմ բարեկամն է` եղբայրը, ում հետ շատ մտերիմ ենք, եթե նա լիներ իմ սիրելին, միանշանակ, բոլորն այդ մասին կիմանային»,- նշեց Կայան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Ամուսինս հանցագործ չէ.Կայա Խուրշուդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին