▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սարգիս Վարդանյանը Թուրքիայում պարտության է մատնել թուրք մարզիկին

Վահրամ Բաղդասարյանը բերանը ջուր է առել, իսկ գյուղացիները չեն պատրաստվում լռել....

Ծխախոտը գետնին գցող քաղաքացին կտուգանվի 16 հազար դրամով

Orange Fitness ակումբի մարզիչը Գինեսի համաշխարհային ռեկորդներ սահմանեց

Քրիստինա Կույումչյանը և Վարուժան Մարգարյանը բաժանվե՞լ են



2017-07-17 12:16:49

Blognews.am-ը գրում է. Այսօր համացանցում քննարկման թեմա դարձան «Կայարան» սերիալի դերասաններ Քրիստինա Կույումչյանի ու Վարուժան Մարգարյանի հարաբերությունները: Երկրպագուների կարծիքով՝ զույգը բաժանվել է: Կասկածների առիթ հանդիսացավ այն, որ երևանյան երեկույթներից մեկին Վարուժանը ներկայացել է ոչ թե Քրիստինայի, ինչպես լինում է սովորաբար, այլ հանրությանն անծանոթ մի աղջկա հետ: Ուշադիր երկրպագուներն իրենց խմբում քննարկել են նաև այն փաստը, որ թե՛ Քրիստինան և թե՛ Վարուժանը սոցէջերից հեռացրել են իրենց համատեղ լուսանկարները: Բացի դրանից՝ Քրիստինան վերջին շրջանում համացանց է ներբեռնում համարձակ լուսանկարներ՝ գինով բաժակով, կարճ տոպերով, ինչը զույգի երկրպագուների համար ևս անսովոր էր, քանի որ սոցկայքերում Քրիստինան սովորաբար շատ համեստ ու աննկատ է իրեն պահում:

Պարզելու համար ասեկոսեների իսկությունը՝ կայքը կապ է հաստատել և՛ Քրիստինայի, և՛ Վարուժանի հետ: Հարցին՝ ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ զույգը բաժանվել է, Քրիստինան չցանկացավ պատասխանել: Դիտարկմանը, որ զույգը հեռացրել է համատեղ լուսանկարները, Քրիստինան ասաց, որ չի ուզում մեկնաբանել այդ փաստը: Վարուժանը ևս չցանկացավ պատասխանել «Ճի՞շտ է արդյոք, որ Վարուժան-Քրիստինա զույգը բաժանվել է» հարցին, փոխարենը մեկնաբանեց, թե ով է աղջիկը, ում հետ դերասանը ներկայացել է երեկույթին, իսկ հետո համատեղ լուսանկարը տեղադրել իր սոցէջում. «Լուսանկարի աղջիկն ընկեր է, զուտ ընկեր»: Դիտարկմանը, թե ինչու է Վարուժանն այդ երեկույթին ներկայացել ոչ թե Քրիստինայի, ինչպես սովորաբար է լինում, այլ անծանոթուհու հետ, Վարուժանն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում մանրանալ այս թեմայի շուրջ, կներեք»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում




Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.