▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել. Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանը Հայաստանում է

Life.panorama.am-ը գրում է. Ամուսնությունից հետո Շվեդիայում բնակություն հաստատած Իռեն Աբելյանն արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանում է: Դերասանուհին Հայաստան է եկել հատուկ ու կարեւոր նպատակով` ծանոթացնել որդուն իր հարազատների հետ:

Կայքի հետ զրույցում Իռենը պատմեց, որ շատ հուզիչ է եղել որդու եւ հարզատների հանդիպումը:

«Տղաս շատ ժպտերես ու մարդամոտ է: Երբ առաջին անգամ տեսավ հարազատներիս, անմիջապես նրանց մոտ գնաց: Կարծես ճանաչում էր, վաղուց չէր տեսել ու կարոտել էր: Հարազատներս էլ, բնականաբար, անհամբեր սպասում էին մեզ ու վերջապես կարողացան գրկել ու սիրել տղայիս»,- նկատեց նա:

Ի դեպ` Իռեն Աբելյանն արդեն իսկ մտածում է որդու մկրտության մասին, միայն թե ինքն ու ամուսինը դեռ չեն որոշել այդ կարեւոր իրադարձությունը Հայաստանում, թե Շվեդիայում իրականացնեն:

Մեկ ամիս է անցել, ինչ Ի. Աբելյանը Երեւանում է, բայց դեռ կարոտը չի հագեցրել.

«Ամեն ինչ ու բոլորին էի կարոտել: Որքան էլ ցանկանամ կարոտս առնել, երեւի ավելի կարոտած հետ կգնամ: Այս մեկ ամիսը շատ արագ անցավ, դեռեւս չեմ հասցրել տեսնել բոլոր ընկերներիս: Գրեթե ամեն օրս պլանավորված է: Շատ երջանիկ եմ, որ ինձ դեռ հիշում են եւ հարաբերություններս էլ ընկերներիս հետ առավել ջերմացել են»,- ժպիտով պատմեց դերասանուհին, իսկ հարցին, թե իր բացակայությունից հետո ինչ փոփոխություններ  Իռենը նկատեց Հայաստանում, պատասխանեց.

«Միակ փոփոխությունը մեր ժողովրդի սոցիալական վիճակի ավելի վատթարացումն է, որի գիտակցումը ոչ մի կերպ հանգիստ չի թողնում ինձ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին