Երեկ համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ամուսիններ`հումորիստ Վահագն Գրիգորյանը և պարուհի Իռեն Ուլիխանովան արտագաղթել են: Ըստ հրապարակման` նրանք մեկնել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ`մշտական բնակություն հաստատելու: Լուրի իսկությունը ճշտելու նպատակով Asekose.am-ը փորձեց կապ հաստատել նրանց հետ, սակայն թե՛ Վահագի, թե՛ Իռենի հհեռախոսահամարներն անհասանելի էին: Asekose.am-ի հետ զրույցում երգիչ, հումորիստ Արամ MP3-ը, սակայն, հերքեց տարածված ասեկոսեն:
«Ոչ, նրանք չեն արտագաղթել, պարզապես մեկնել են հյուրախաղերի: Ընդամենը 2 օր առաջ են մեկնել` սեպտեմբերի 28-ին, սակայն չեմ կարող ասել, թե երբ կվերադառնան»,- նշեց Արամը:
Նշենք նաև, որ Վահագն Գրիգորյանին և Արամ MP3-ին բացի ընկերական հարաբերություններից, կապում են նաև քավոր-սանիկ հարաբերությունները:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան