Armlur.am-ը հարցազրույց ունի Արամ MP3-ի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
«Միշտ մտածում եմ` տեսնես երեխաս ինչ է զգում»
Երբ նոր ես դառնում հայտնի, նախեւառաջ, աչքդ ծակում են այդ երեւույթի բացասական կողմերը: Այն ազատությունը, որը պետք է լինի քոնը, քո ընտանիքինը, ինքնըստինքյան վերանում է: Եթե նախկինում քեզ համար նորմալ էր դուրս գալը, զբոսնելը, գուցե նաեւ` ինչ-որ խենթություն անելը, հանրային անձ դառնալուց հետո ստիպված ես լինում հավասարակշռել արարքներդ: Քո կյանքը, կարելի է ասել, հայտնվում է ափի վրա, եւ բոլորը տեսնում են այն: Երեխայիդ դպրոցում սկսում են մատով ցույց տալ, դու գնում ես երեխայիդ դպրոցից վերցնելու, հետեւից քո անունն են տալիս: Գիտե՞ք` ես հայտնի մարդու ընտանիքում չեմ մեծացել ու միշտ մտածում եմ` տեսնես երեխաս ինչ է զգում, երբ իր պապան հայտնի է, երբ իր պապայի նկարները փակցված են քաղաքում, ու ինքը դրանից չի զարմանում: Սա, իրականում, մի քիչ աննորմալ երեւույթ է (ծիծաղում է): Երեխայիս, օրինակ, շատ են դիտմամբ հարցնում. «Իսկ գիտե՞ս` քո պապան ովա»: Ես նրան ասում եմ, որ նման դեպքերում շատ պարզ պատասխան տա. «Այո՛, իմ պապան Արամնա»:
«Ամաչեցի, բայց նաեւ հաճելի էր»
Դե, հայտնի դառնալը, բնականաբար, նաեւ մի շարք առավելություններ է տալիս մարդուն. քեզ տեղ են տալիս, ներում են, երբ արագ ես վարում մեքենան, ընդառաջում են, երբ շտապում ես, սրճարանում քեզ ուրիշ կերպ են նայում: Վերջերս, օրինակ, կնոջս մի փաստաթուղթ էր պետք, գնացել էինք ԶԱԳՍ, բոլորի պես հերթ էինք կանգնել, մեկ էլ կին աշխատակիցներից մեկը ասաց. «Վա՜յ, մեռնեմ ես քո ջանին, արի, արի, այ մարդ» ու հերթս առաջ գցեց: Ճիշտն ասած` շատ ամաչեցի, բայց այդ ամենը նաեւ հաճելի էր:
Կարդացեք նաև` Արամ Mp3-ը` ազատությունից զրկվելու, ընտանեկան ճգնաժամերը հաղթահարելու, կյանքի բարդ շրջանի մասին և ոչ միայն
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում