▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջիգարխանյանին կարող էին հիպնոսացնել նրա հայ ընկերները. Անդրեյ Մալախով

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ 82-ամյա Արմեն Ջիգարխանյանի  և նրա երիտասարդ կնոջ`  Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի սկանդալային ամուսնալուծությունից: Անդրեյ Մալախովը «Սթարհիթ» ամսագրում հոդված է հրապարակել, որում  տեղի ունեցածի հետ կապված հետաքրքիր վարկած է առաջ քաշել:  Նրա խոսքով` պարզվել է, որ դերասանի շրջապատում հայտնվել են նոր հայ ընկերներ, ովքեր Վիտալինային մոտ չեն թողնում Ջիգարխանյանին, իսկ կնոջ չհրկիզվող պահարանից անհետացել է կտակը, ըստ որի` Ջիգարխանյանի շարժական ու անշարժ ողջ ունեցվածքն անցնելու էր Վիտալինային:

Իրավիճակին ծանոթ հոգեբանը ենթադրել է, որ 82-ամյա արտիստը կարող է գտնվել նեյրոլեզվաբանական ծրագրավորման ազդեցության տակ:

Մալախովի խոսքով` Ջիգարխանյանին կարող էին հիպնոսացնել նրա հայ ընկերները: 
«Այդ իսկ պատճառով Ջիգարխանյանի թատրոնում հայտնվել են հաշիվներ, որոնց միջոցով, իբր, փողեր են լվանում:  Այդ փաստի ուսումնասիրությամբ արդեն զբաղվում են դատախազության աշխատակիցները»,- ենթադրել է հեռուստահաղորդավարը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել` կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրելով իրեն սպանելու փորձի համար: Ռուսական առաջին ալիքի եթերում դերասանն ասել է. «Այդ կինը` Վիտալինան, ինձ անարդար ձևով շատ մեծ ցավ է պատճառել: Ես այս պահին պատրաստ չեմ նրան ներելու: Վստահ ասում եմ` ոչ: Նա իրեն ճղճիմ ձևով է պահել, նա գող է, այլ ոչ թե մարդ»,- ասել է Ջիգարխանյանը;

Կարդացեք նաև` Վիտալինան ցանկանում էր երեխա ունենալ, իսկ ես դեմ էի. Արմեն Ջիգարխանյանի նոր բացահայտումները

Հնարավոր է՝ կյանքս այսքանով վերջանա. Ջիգարխանյանը սիրելո՞վ է հրաժարվում կնոջից, թե՞ ատելով

 Ես 82 տարեկան եմ, բայց գնալու տեղ չունեմ. ո՞ւր եմ հասել. Արմեն Ջիգարխանյանի կինը նրան անօթևան է թողնում

Նա գող է, այլ ոչ թե մարդ. Արմեն Ջիգարխանյանը պատմել է ողջ ճշմարտությունը կնոջ հետ կոնֆլիկտի մասին

Արմեն Ջիգարխանյանի բացառիկ հարցազրույցը՝ ռուսական «Пусть говорят» հաղորդմանը

Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ կինը խախտել է լռությունը․ բացառիկ հարցազրույց՝ նոր բացահայտումներով

Արմեն Ջիգարխանյանը գիշերում է թատրոնի իր աշխատասենյակում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին