▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես շատ եմ ուզում հայուհու տեսք ունենալ․Քիմ Քարդաշյան

Похожее изображение

 

 

 

 

 

 

 

 

Քիմ Քարդաշյանի անձնական դիմահարդար և  ընկեր Մարիո Դեդիվանովիչը, ով Քիմի` Հայաստան այցելության ժամանակ ուղեկցում էր  նրան,  Hollywood Reporter-ի հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել Քիմի հետ համատեղ կոսմետիկ շարքի ստեղծման մասին` պատմելով նաև Քիմի` դիմահարդարման նախասիրությունների մասին:

«Ես սկսեցի ուսումնասիրել Քիմի ամենասիրված լուքերը, նա վստահում էր ինձ և իրեն դուր եկավ այն, ինչ ես ընտրեցի: Ստվերաներկերի անունները մեծ նշանակություն ունեն մեզ համար: Օրինակ՝ «Հայկականը», որը դեղնաոսկեգույնն է, ես ընտրեցի, որովհետեւ դեղինը Հայաստանի դրոշի գույներից է, քանի որ Քիմը հայուհի է, և նա շատ է ուզում հայուհու տեսք ունենալ: Նա ինձ հաճախ է ասում՝ «Շատ եմ ուզում հայուհու տեսք ունենալ,  ինձ էթնիկ տեսք հաղորդիր»: Իսկ «Ալբանական» անվանվել է ստվերաներկերից կարմիրին ամենամոտ երանգը, քանի որ դա էլ Ալբանիայի դրոշի գույնն է»,- ասել է Մարիոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Refinery29.com կայքի հետ զրույցում Քիմը եւ Մարիոն խոսել էին իրենց համատեղ՝ KKWxMario հավաքածուի մասին, որի վաճառքը մեկնարկել է ապրիլի 5-ին: «Մենք Մարիոյի հետ զգում ենք, որ մեր մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի մեզ համար: Մարիոն ինձ հետ եղել է Հայաստանում: Մենք ամբողջ ընթացքում խոսում էինք մեր մշակույթների մասին և որոշեցինք, որ իդեալական կլինի, որ նոր ստվերաներկերը կոչենք հենց մեր անուններով»,- պատմել էր Քիմը:

Կարդացեք նաև` Մեր մշակութային ժառանգությունը մեծ նշանակություն ունի մեզ համար. Քիմ Քարդաշյանը հայկական ստվերաներկեր է արտադրել

Ինչպես Ագա Քանքանյանը ստիպեց Քիմ Քարդաշյանի դիմահարդարին «Հայաստան» անունը լսելով միանգամից որոշում կայացնել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին