▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ կարճ այն մասին, թե ինչի եմ ես ավելի շատ հարգում Ավետ Բարսեղյանին

Անկախ Հայաստանն իր  ֆեյսբուքյան էջում երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ լուսանկարներ է  հրապարակել:

Լուսանկարներին կից գրել է.

«Շատ կարճ այն մասին, թե ինչի եմ ես ավելի շատ հարգում Ավետ Բարսեղյանին»:

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին համացանցային օգտատերերը քննադատում էին երգահան Ավետ Բարսեղյանի, մեղադրում էին նրա համար, որ վերջինս, ի տարբերություն շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների,  չի մասնակցել ցույցերին և ամբողջ ընթացքում լռություն է պահպանել: Իր հերթին Ավետը գրառումներ արեց Instagram-ի իր էջում`այդ այդ կերպ պատասխանելով իրեն քննադատողներին. «Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս»։

Ի տարբերություն Ավետ Բարսեղյանի` Իվետա Մուկուչյանը, ով մինչ այդ, կարծես թե, աչքի չէր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով,  հատուկ հեղափոխությանը  մասնակցելու համար վերադարձել էր Հայաստան:  «Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության եւ խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա»,- գրել էր երգչուհին: Համացանցային օգտատերերի աչքից չվրիպեց այդ հանգամանքը, և շատերը  դա որակեցին որպես PR քայլ երգչուհու կողմից: 

Հիշեցնենք, որ Իվետա Մուկուչյանն ավելի վաղ Ռիտա Սարգսյանին նվիրել էր  իր քրոջ` Մարիաննայի հետ թողարկած MUKUCHYAN աքսեսուարների էքսկլյուզիվ ժամացույցը,  որի արժեքը կազմում է 150 հազար դրամ։

Իսկ օրերս երգչուհին Instagram-ի իր էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել` դրան կից գրելով. «Ես կարող եմ երաշխավորել, որ մեր երկիրը ղեկավարվում է լավ դեմքերի կողմից»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին