▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինոն նույնպես պետք է հեղափոխություն ապրի. ՄԱննե

 

КИНОЛИКБЕЗ կինոփառատոնի շրջանակներում  «Ադապտացիա» Երևանի մասին պատմող վավերագրական ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակներից մեկին՝ «Լավագույն Վավերագրական ֆիլմ» անվանակարգում` ստանալով Ժան-Լյուկի ոսկե արձանիկ։

Ժան-Լյուկ Գոդարի ոսկե արձանիկը խորհրդանշում է հեղինակային կինոն, և կինոփառատոնը ուշադրություն է դարձնում հեղինակային կինոյին։ Էքսպերիմենտալ ֆիլմերն այստեղ ավելի բարձր են գնահատվում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սա «Ադապտացիա» վավերագրական ֆիլմի 8-րդ մրցանակն է։ Ես շատ եմ կարևորում այս կինոփառատոնի մրցանակը, քանի որ այն կրում է Գոդարի սիմվոլը։ Ինձ համար մեծ պատիվ է ճանաչվել հաղթող այս անվանակարգում։ Էքսպերիմենտներն ինձ համար մեծ նշանակություն ունեն կինոյում։ Կարծում եմ՝ արվեստում չկան օրենքներ. և փորձարարությունը բերում է նոր ուղիների բացահայտման։ Շատ ուրախ եմ որ աշխատանքս ևս մեկ անգամ էմոցիաներ փոխանցեց այլ մարդկանց, և իմ ստեղծած տպավորություններով կիսվեցի հանդիսատեսի հետ։ Առաջինը կիսվում եմ վարպետներիս և մեր արվեստանոցի հետ։ Այս տարի ավարտել եմ ԵԹԿՊԻ Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցը և պատրաստվում եմ սովորել մագիստրատուրայում։ Այժմ մեր արվեստանոցով փորձում ենք միջոցներ ձեռնարկել կրթությունը ամբողջ կուրսով շարունակելու հարցում։ Կարծում եմ՝ Կինոն նույնպես պետք է հեղափոխություն ապրի և կինոն, և, առհասարակ, արվեստի մարդիկ պետք է գան առաջին պլան»,-Asekose.am-ի ասաց «Ադապտացիա»-ի հեղինակը՝ Մանե Բաղդասարյանը՝ ՄԱննեն: 

ՄԱննեն նշեց, որ շուտով «Ադապտացիա»-ն կրկին կցուցադրվի.

«Ֆիլմը բազմիցս է ցուցադրվել, սակայն, ովքեր դեռ չեն տեսե, այն շուտով կրկին անգամ ֆիլմը կունենա ցուցադրություն։ Ինչ վերաբերում է հաջորդ ֆիլմերին, մեծ սիրով կհայտարարեմ, որ չեմ հոգնի Երևանի մասին ամեն անգամ ֆիլմ նկարահանելուց։ Բայց խոստանում եմ ամեն անգամ կտրուկ տարբեր ֆիլմեր նկարահանել։ Այժմ աշխատում եմ  «Ճայը» ֆիլմի վրա պրոդյուսերի՝ Արարատ Գրիգորյանի հետ։

Օգոստոսին ՄԱննեն պատրատում եմ մեկնել Իտալիա՝ ներկայացնելու ֆիլմը և Հայաստանը՝ Էդերա Միջազգային կինոփառատոնում

Կարդացեք նաև՝ Ինչպես հայկական ֆիլմը գրավեց չինացիներին և ցուցադրվեց տեղի հեռուստատեսությամբ. հաղթանակի հետքերով

Հայուհու ֆիլմը հաղթել է Թուրքիայում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին