▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանուչարյանի դուբլը հաղթանակ բերեց Ուրալին

Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 26-րդ տուրում Ուրալը հյուրընկալել էր Տոմին: Այս երկու թիմերը 52-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղուսյակը:Հանդիպումը բավական հաջող սկսվեց դաշտի տերերի համար և արդեն 7-րդ րոպեին Էդգար Մանուչարյանն առաջ մղեց Ուրալին: Գոլից հետո Տոմի ֆուտբոլիստներն ակտիվացան և մի քանի վտանգավոր գրոհներ կազմակերպեցին, սակայն գրոհի եզրափակիչ մասում նրանց դավաճանում էր վարպետությունը: 43-րդ րոպեին Ուրալին հաջողվեց նաև կրնապատկել խաղի հաշիվը:  Մանուչարյանը ստանալով խաղընկերոջ կրնկով փոխանցումը, տուգանային հրապարակի մատույցներից վարպետորեն կատարած հարվածով գրավեց դարպասն ու դարձավ դուբլի հեղինակ:

Երկրորդ կեսի ընթացքում Տոնը բավական վտանգավոր էր գրոհում, սակայն Ուրալի գրոհներն էլ ոչ պակաս վտանգավոր էին, բայց այլևս գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց Ուրալի հաղթանակով` 2:0 հաշվով:

Այս հաղթանակից հետո Ուրալը վաստակեց 55 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղուսյակը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը փոխարինվել է 88-րդ րոպեին, իսկ Թումասյանը մասնակցել է ողջ հանդիպմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին