▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստացված հանդիպումներ հյուրերի համար

Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղարկային օրվա 5 հանդիպումները: Կայացած հանդիպումներից 3-ն ավարտվեցին հյուրերի հաղթանակով, իսկ մյուս երկու հանդիպումներում գրանցվեց ոչ-ոքի հաշիվը:

Զագրեբի Դինամոն չափազանց բարդացրեց իր խնդիրը Աուստրիայի հետ դիմակայությունում: Գոլազուրկ առաջին խաղակեսը քիչ թե շատ նպաստավոր էր խորվաթների համար, սակայն երկրորդ խաղակեսի 68-րդ րոպեին Մարին Լեովակը բացեց խաղի հաշիվը, իսկ 75-րդ րոպեին Ստանկովիչը հաշիվը դարձրեց 0-2 և ավելի մեծ դարձրեց ավստրիական ակումբի շանսերը:

Գերմանական Շալկեն, սեփական հարկի տակ ընդունելով ՊԱՕԿ-ին, հանդիպման 32-րդ րոպեին Ջեֆերսոն Ֆարֆանի խփած գոլի շնորհիվ առջևում էր 1-0 հաշվով, սակայն 73-րդ րոպեին Միրոսլավ Ստոխը խփում է պատասխան գնդակը և պատասխան խաղից առաջ խառնում գելզենկիլխենյան ակումբի խաղաքարտերը:

Հանդիպումներից ամենագոլառատը ստացվեց Լուդոգորեց-Բազել դիմակայությունը: 90 րոպեների ընթացքում ընդհանուր առմաբ խփվեց 6 գոլը, որոնցից միայն երկուսն էր դաշտի տերերի կատարմամբ. աչքի ընկան Մարսելո դա Կոստան և Իվան Ստոյանովը, իսկ հյուրերից գոլերի հեղինակներ դարձան Մուհամեդ Սալախը(2), Սիոն և Շկարը:

Ֆեներբախչե-Արսենալ խաղում որոշվեց ամեն ինչ. լոնդոնյան ակումբը Գիբսի, Աարոն Ռեմսիի և Օլիվյե Ժիրուի գոլերի շնորհիվ հաղթեց 3-0 հաշվով և կարող է արդեն մտածել խմբային փուլի մասին:

Մյուս ոչ-ոքին գրանցվեց Ստյաուա-Լեգիա խաղում: առաջին խաղակեսի 34-րդ րոպեին դաշտի տերերի ֆուտբոլիստ Պիովակարին բացեց խաղի հաշիվը, իսկ պատասխան գնդակը խփվեց 53-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ Կոսեցկին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին