▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը նպաստում է Բորուսիայի վստահ հաղթանակին

footballcity.am: Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի Բորուսիան սեփական հարկի տակ հյուրընկալել էր Համբուրգին: Հանդիպման արդեն 19-րդ րոպեին Պիեռ-Էմենիկ Օբամեյանգը բացում է խաղի հաշիվը, իսկ ուղիղ 2 րոպե անց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկում է խաղի հաշիվը:

 

Դրանից հետո հյուրերին հաջողվում է 2 անգամ գրավել «մեղուների» դարպասը և հավասարեցնել խաղի հաշիվը. մի քանի րոպեում գոլերի հեղինակներ դարձան Չի-Գին Լամը և Հայկո Վեստերմանը: Սակայն դորտմունդցիները ևս 4 անգամ գրավեցին Համբուրգի դարպասը. Նախ Մխիթարյանի փոխանցումից հետո դուբլի հեղինակ դարձավ Օբամեյանգը, ապա ևս երկու գոլ խփեց Ռոբերտ Լևանդովսկին: Գոլ խփելուց անմասն չմնաց նաև Մարկո Ռոյսը:

Խաղավերջում Հենրիխ Մխիթարյանը փոխաչշրինվեց՝ ստացած  թեթև վնասվածքի պատճառով:

Բորուսիա — Համբուրգ՝ 6-2

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին