▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը կգլխավորի ուրուգվայցի մարզիչ Գրեգորիո Պերե՞սը

totalfootball.am-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը կլինի ուրուգվայցի մարզիչ Գրեգորիո Պերեսը: Այս մասին  կայքը  տեղեկացել է արգենտինահայ լրագրող Վալտեր Սաֆարյանից: 65-ամյա մարզչի օգնականները կլինեն Խոսե Էնրիկե դե լոս Սանտոսը և Դանիել Կուրբելոն: Նրանք հունվարի 10-ին կժամանեն Երևան և կներկայացվեն: Նրանց առջև խնդիր է դրված Եվրո-2016-ի ուղեգիր նվաճել:

Պարագվայական Hoy պարբերականը հայտնում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել չորեքշաբթի օրը Բուենոս Այրեսում կայացած Նորայր Նակիսի միջոցով ՀՖՖ հետ բանակցությունների արդյունքում:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին