▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհին ամուսնացել է աֆրիկացի ֆուտբոլիստի հետ

Totalfootball.am-ը գրում է, որ 29-ամյա նիգերիացի  ֆուտբոլիստ Էմանուել Էզուկամն այժմ հանդես է  գալիս քուվեյթյան «Ալ Շաբաաբ» ակումբի  կազմում, սակայն  նրա հանդես եկած առաջին պրոֆեսիոնալ ակումբները հայկական  էին: 2004 թվականին  նա  հեռացավ Հայաստանից, սակայն հավերժ կապված մնաց մեր  երկրի հետ, քանի  որ աֆրիկացի ֆուտբոլիստն ընտանիք է կազմել հայուհի Լիլիթի  հետ, ում հանդիպել է 2002 թվականին:

«2002 թվականին ծանոթացա ապագա կնոջս հետ: Սկզբում այս ամենը շատ պատճառներով արտասովոր էր և՛ իր, և՛ իմ ընտանիքի համար: Մեր ընտանիքում էլ շատ էին մտահոգված, քանի որ այդ ժամանակ շատ երիտասարդ էի: Սակայն նրանք համակերպվեցին, երբ տեսան, որ ամեն ինչ լուրջ է: Խնդիրը նրանում էր, որ շատ մարդիկ տեսնում էին, որ սևամորթն ամուսնանում է հայ աղջկա հետ, սակայն ես ինքս այսպես էի նայում. տղամարդն ամուսնանում է կնոջ հետ, և երբեք չեմ տեսել կամ զգացել որևէ ռասսայական տարբերություն: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ պարգևեց իմ կնոջը: Այժմ մեր որդին՝ Դանիելը, 9 տարեկան է, իսկ դուստրը՝ Վանեսսան: Նրանք խոսում են հայերեն, անգլերեն և արաբերեն»,- պատմում է Էզուկամը:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին