▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը հրաժարվեց Բաքվի շախմատային օլիմպիադայից

a1plus.am-ը գրում է. Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտ չի ներկայացրել շախմատի միջազգային ֆեդերացիա՝ այս տարվա սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադային մասնակցելու համար: Այն ներկայացնելու վերջնաժամկետն ավարտվում է հուլիսի 31-ին, ընդ որում այդ դեպքում ֆեդերացիան պետք է 100-ական եվրո վճարի յուրաքանչյուր մասնակցի համար:

Սակայն, ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, իրենք չեն ներկայացրել նախնական հայտը եւ չեն էլ պատրաստվում դա անել: Այդպիսով, Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները բաց կթողնեն 2016 թվականի շախմատային օլիմպիադան, որը տեղի կունենա սեպտեմբերի 1-14-ը, Բաքվում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին