▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն թվիթերը. «Մխիթարյանին հավեսի՞ համար ենք գնել»

vivaronews.am-ը գրում է. Երեկ «Մանչեսթեր Յունայթեդի» և իհարկե Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները ևս մեկ հիասթափություն ապրեցին: Բանն նրանում է, որ օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ֆուտբոլիստը արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում և ժամանակն է ցույց տա, թե ինչի է ընդունակ:

Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ հայ ֆուտբոլիստը անգամ չհայտնվեց Եվրոպա լիգայի «Ֆեներբահչեի» հետ խաղի հայտացուցակում: Այդ պահին թվիթերում շատ երկրպագուներ սկսեցին տարբեր գրառումներ ավելացնել կապված Մխիթարյանի բացակայության հետ, և այժմ ներկայացնում ենք լավագույնները:

«Մխիթարյանին հավեսի՞ համար ենք գնել»


Հենրիխ Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում խփել է 55 գոլ և կատարել այդքան գոլային փոխանցում: Սակայն չի հայտնվում «Յունայթեդի» թիմում:

Henrikh Mkhitaryan scored 55 (not a typo) goals and assists last season. 

Doesn't make United team sheet. 

 

Հենրիխ Մխիթարյան ՝ 11 գոլ և 15 գոլային փոխանցում 15/16 մրցաշրջանում
Չի կարողանում հայտնվել «Յունայթեդի» Եվրոպա լիգայի հայտացուցակում

Henrikh Mkhitaryan 

11 goals and 15 assists in 15/16

Can't get in  squad in 

 

Հենրիխ Մխիթարյանը 2015/16 Բունդեսլիգայի մրցաշրջանում ՝
Ստեղծել է 82 պահ
15 գոլային փոխանցում
11 գոլ
Չի կարողանում հայտնվել «Յունայթեդի» Եվրոպա լիգայի հայտացուցակում

Henrikh Mkhitaryan’s 2015/16 Bundesliga season:

82 chances created
15 assists
11 goals

Can’t get into Man Utd's Europa League team.

 

Մխիթարյանը երևի զղջում է, որ «Արսենալի» փոխարեն ընտրեց «Յունայթեդը»: Տաղանդ է վատնում

Mkhitaryan regretting choosing Utd over Arsenal now i imagine. What a waste of talent

 

Ինչու է Մոուրինյոն այսպես վարվում Մխիթարյանի հետ:

Բարձրակարգ ֆուտբոլիստ, ով ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել

Why is Mourinho doing Mkhitaryan dirty man?
The guys top quality once he's had a few games under his belt

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին