▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմիտար Բերբատովը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը վերադառնալու է թիմ՝ մարզավիճակը պահպանելու համար, հայտնում է Sportal.bg-ն:

Բուլղարացի հարձակվողը, ով «ՄՅՈՒ»-ի կազմում դարձել է 56 գոլի հեղինակ, հունական ՊԱՕԿ-ը լքելուց հետո ստացել է ազատ գործակալի կարգավիճակ: 35-ամյա հարձակվողը համաձայնություն է ստացել Ժոզե Մոուրինյոյից՝ մարզվելու թիմի հետ ու պահպանելու մարզավիճակը:

Բուլղարացի հարձակվողով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին