▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոուրինյո. «Մխիթարյանը չի խաղա «Վեսթ Բրոմվիչի» դեմ»

vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի Պրեմեիեր լիգայի 16-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչի» դեմ հանդիպումից առաջ խոսել է թիմի կադրային խնդիրների մասին:

«Շոուն, Մխիթարյանը և Բային վաղը չեն կարողանա խաղալ: Բայիի վնասվածքը այնքան լուրջ չէ, որքան մենք կարծում էինք: Իսկ Սմոլինգը շարք է վերադառնում»,-ասել է պորտուգալացին:

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա դեկտեմբերի 26-ին կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Տոտենհեմի» դեմ միակ և հաղթական գնդակը խփելուց հետո, ստացավ կրնկի վնասվածք և ստիպված եղավ լքել խաղադաշտը պատգարակի վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին