▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տուխելը խոստովանել է, որ դեռևս կապի մեջ է Մխիթարյանի հետ և հետևում է նրա ելույթներին

vivaronews.am-ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչու մինչև Իլկայ Գյունդողանի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի» չի փորձել համոզել թուրք ֆուտբոլիստին չհեռանալ:

«Ես, կինս և Գյունդողանը միասին զրուցում էինք, չփորձեցի համոզել նրան, քանի որ գիտեի, որ այդ որոշումը դժվար է տրվել:

Վերջում կինս ասաց նրան. «Դու չես կարող պատկերացնել, թե որքան է այս ամենը տխրեցնում ամուսնուս, բայց նա դա հիմա ցույց չի տա: Մենք քեզ լավագույնն ենք ցանկանում»:

Գերմանացի ֆուտբոլիստը խոսել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Դեռ կապի մեջ ենք Միկիի հետ, երբ նա այդպիսի գոլ է խփում («կարիճ» հարվածով «Սանդերլենդի» դեմ խաղում) կամ գոլային փոխանցում կատարում, նա լիովին արժանի է դրան այդքան ծանր մեկնարկ ունենալուց հետո:

Մեծ պատիվ էր մարզել Գյունդողանի և Մխիթարյանի նման ֆուտբոլիստների: Կարող եմ միայն ուրախ լինել նրանց համար»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Daily Express-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին