▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր ցուցանիշով է Մխիթարյանն առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդում»

vivaronews.am-ը գրում է. BleacherReport-ը առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարներին ըստ տարբեր վիճակագրական ցուցանիշների:

Առանցքային փոխանցումների վիճակագրությամբ առաջին տեղում Պոլ Պոգբան է, ում 41 փոխանցումները վտանգավոր պահեր են ստեղծել: Սակայն, եթե վերցնում ենք այս ցուցանիշի միջին մեծությունը, ապա միանշանակ առաջատարը Մխիթարյանն է` 2.8 առանցքային փոխանցում 1 խաղում: Այլ կերպ ասած` եթե Մխիթարյանն անցկացներ նույնքան հանդիպում, ինչքան Պոգբան, ապա այս ցուցանիշը նրա մոտ կլիներ 59 փոխանցում:

Դարպասին կատարած հարվածների քանակով առաջատարը Զլատան Իբրահիմովիչն է` 1.8 հարված ամեն խաղում: Փոխանցումների 90.5% ճշգրտությամբ փայլում է Մայքլ Քերիկը, իսկ Անդեր Էրերան ամենաշատ փոխանցումներն է կատարում` 80 փոխանցում միջինը մեկ խաղում: Ամենաշատ հաջող անցումներ կատարել է Պոլ Պոգբան` 2.7 մեկ խաղում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին