▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

M.E.N Կօգնի՞ Հենրիխ Մխիթարյանը ապաստան տալ Անտուան Գրիզմանին

vivaronews.am-ը գրում է. Manchester News Evening շարունակում է քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած հիանալի խաղը «Լեսթերի» դեմ:

Բրիտանական ԶԼՄ-ն գրում է, որ Մոուրինյոյի առավելությունը թիմի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալի նկատմամբ այն է, որ պորտուգալացին թիմում ունի Հենրիխ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ:

Հայ կիսապաշտպանը շատ արդյունավետ կերպով կապում է 2 հարձակվողի, բացի այդ Անտուան Գրիզմանը, որին վերջին շրջանում կապում են «ՄՅՈՒ»-ի  հետ, կարող է խաղալ «9» համարի դիրքում:

Մխիթարյանը, հնարավոր է «ապաստան» տա  թիմում ևս մեկ ֆրանսիացի ֆուտբոլիստի, եթե Գրիզմանը որոշի հեռանալ «Ատլետիկոյից» և տեղափոխվել Մանչեսթեր: Ֆրանսիացին կարող է նաև խաղալ ենթարահարձակվողի դիրքում, սակայն սա ընդհանրապես մեծ խնդիր չէ հայ կիսապաշտպանի համար:

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում արդեն հասցրել է գոլ խփել և ձախից, և աջից և կենտրոնից:

Griez

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին