▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը վնասվածքից հետո վերադարձել է մարզումներին

vivaronews.am-ը գրում է. WBO գերմիջին կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը վերականգնվել  է նոյեմբերին մարզման ժամանակ ստացած արմունկի վնասվածքից և վերսկսել է մարզումները Բեռլինում: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նշանակված Արթուր Աբրահամ և Մարտին Մարեյ մենամարտը չէր կայացել հայ բռնցքամարտիկի վնասվածքի պատճառով: 2015 թվականի նոյեմբերին Արթուր Աբրահամը պարտության էր մատնել Մարեյին:

Արթուր Աբրահամի գալիք մենամարտի և առաջիկա մրցակցի վերաբերյալ հստակ ոչինչ դեռևս որոշված չէ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին