▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Եվրոպա Լիգայի» գավաթի խաղից առաջ նշել էր, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թեթև մրսածություն ուներ, ինչի պատճառով բաց էր թողել «Սենթ Էտյենի» հետ առաջին հանդիպումը։

Ըստ «M.E.N»-ի,  28-ամյա ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է և վերսկսել է մարզումները մանչեսթերյան ակումբում։

Մարզչական կազմը հույս ունի, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել «Անգլիայի Գավաթի» 1/8 եզրափակչի՝ «Բլեքբերնի» հետ փետրվարի 19-ին կայանալիք հանդիպմանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին