▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլոպը ասել է՝ Մխիթարյանին գնելիս որ ֆուտբոլիստների միջև է ընտրություն կատարել

vivaronews.am-ը գրում է. «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դանիական Ekstra Bladed-ի հետ զրույցում անդրադարձել է դանիացի ամենահայտնի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենին և խոստովանել, որ Դորտմունդի «Բորուսիան» ղեկավարելու տարիներին հետաքրքրված է եղել վերջինս ծառայություններով, սակայն ի վերջո գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Երբ ես Դորտմունդում էի, մենք հետաքրքրված էինք Էրիկսենի ծառայություններով, բայց մենք պետք է ընտրություն կատարեինք նրա, Մխիթարյանի և դե Բրյունեի միջև:

Էրիկսենը իսկապես հիանալի ֆուտբոլիստ է: Բոլորը կցանկանան տեսնել նրան իրենց թիմում: Այդ ժամանակ մենք ընտրության առաջ էինք կանգնած մեր սկաուտները ուշի-ուշով հետևում էին նրանց ելույթներին, բայց, արդյունքում, մենք գնեցինք միայն մեկին: Մենք ուրախ էինք Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու փաստով»,-ասել է Յուրգեն Կլոպը:

Հիշենցնենք, որ 2012/13  մրցաշրջանին Մարիո Գյոտցեն դորտմունդյան ակումբից տեղափոխվեց «Բավարիա», իսկ «Իշամեղուները» սկսեցին նրա փոխարինողի փնտրտուքները և ի վերջո ընտրեցին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը 2016 թվականին համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» կազմը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին