▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թոփ-10 ամենազորեղ մրցակիցները, որոնց գոլ է խփել Հենրիխ Մխիթարյանը

Հենրիխ Մխիթարյանի եվրոպական հրաշալի կարիերան շարունակվում է: Նա պաշտպանելով եվրոպական մի քանի հայտնի ակումբների մարզական պատիվը՝ արդեն հասցրել է մասնակցել մեծ քանակությամբ վճռորոշ հանդիպումների: Խոսքը վերաբերում է նաև Հայաստանի հավաքականին: Դրանցից շատերում հայ կիսապաշտպանին հաջողվել է դառնալ գոլի հեղինակ, իսկ դա հայտնի ճշմարտություն է, որ ամենազորեղ մրցակիցներին «տխրեցնելն» առանձնահատուկ հաճույք է պարգևում:

VivaroNews.am-ը ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնում է Մխիթարյանի հեղինակած 10 գոլեր, որոնք ընդունել են աշխարհի ամենևին ոչ ամենաթույլ թիմերը:

10. «Մունդիալ-2014», ընտրական փուլ

Հայաստան 1-3 Իտալիա (2012թ.-ի հոկտեմբերի 12)

Հենրիխ Մխիթարյան 27՛

9. «Մունդիալ-2014», ընտրական փուլ

Իտալիա 2-2 Հայաստան (2013թ.-ի հոկտեմբերի 15)

Հենրիխ Մխիթարյան 70՛

8. Չեմպիոնների լիգա 2013/14թթ. մրցաշրջան, խմբային փուլ

«Արսենալ» 1-2 «Բորուսիա Դորտմունդ» (2013թ.-ի հոկտեմբերի 22)

Հենրիխ Մխիթարյան 16՛

7. Գերմանիայի Բունդեսլիգա, 30-րդ տուր

«Բավարիա» 0-3 «Բորուսիա Դորտմունդ» (2014թ.-ի ապրիլի 12)

Հենրիխ Մխիթարյան 20՛

6. Ընկերական հանդիպում

Գերմանիա 6-1 Հայաստան (2014թ.-ի հունիսի 6)

Հենրիխ Մխիթարյան 69՛, 11մ

 

5. Գերմանիայի Սուպերգավաթ-2014

«Բորուսիա Դորտմունդ» 2-0 «Բավարիա» (2014թ.-ի օգոստոսի 13)

Հենրիխ Մխիթարյան 23՛

4. Գերմանիայի Բունդեսլիգա, 23-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» 3-0 «Շալկե-04» (2015թ.-ի փետրվարի 28)

Հենրիխ Մխիթարյան 79՛

 

 

3. Եվրոպայի լիգա 2015/16թթ. մրցաշրջան, 1/4 եզրափակիչ

«Լիվերպուլ» 4-3 «Բորուսիա Դորտմունդ» (2016թ.-ի ապրիլի 14)

Հենրիխ Մխիթարյան 5՛

2. Ընկերական հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-4 «Բորուսիա Դորտմունդ» (2016թ.-ի հուլիսի 22)

Հենրիխ Մխիթարյան 59՛

1. Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-0 «Տոտենհեմ» (2016թ.-ի դեկտեմբերի 11)

Հենրիխ Մխիթարյան 29՛

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին