▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժոզե Մոուրինյոն հրապարակել է «Բառնլիի» դեմ խաղի հայտացուցակը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է թիմի հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները կարող են մասնակցել Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Բառնլիի» հետ կայանալիք արտագնա հանդիպմանը:

Մանկունյական թիմի հայտացուցակը՝

Դարպասապահներ. Դե Խեա, Ռոմերո

Պաշտպաններ. Պերեյրա, Դարմիան, Ֆոսու-Մենսահ, Բայի, Տուանզաբե, Բլինդ, Շոու

Կիսապաշտպաններ. Պոգբա, Քերիկ, Ֆելայնի, Էրերա, Յանգ, Լինգարդ, Մխիթարյան, Մարսիալ

Հարձակվողներ. Ռեշֆորդ, Ռունի

Վնասվածքների պատճառով հայտացուցակում չեն հայտնվել Զլատան Իբրահիմովիչը, Խուան Մատան, Ֆիլ Ջոնսը, Մարկոս Ռոխոն և Քրիս Սմոլինգը, իսկ Անտոնիո Վալենսիայի բացակայության պատճառն առայժմ հայտնի չէ:

«Բառնլի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը մեկնարկելու է 17:15-ին:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին