▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞րքան պարգևավճար կստանան «Յունայթեդի» ֆուտբոլիստները ԵԼ-ում հաղթանակի համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում հաղթանակի դիմաց կստանան, ընդհանուր առմամբ, 38 մլն ֆունտ ստեռլինգ պարգևավճար, հաղորդում է The Times-ը:

Անգլիական ակումբը եզրափակիչ խաղում 2-0 հաշվով առավելության էր հասել «Այաքսի» նկատմամբ, ինչի շնորհիվ իրավունք էր ձեռք բերել հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հայտնվելու կապակցությամբ թիմի այն ֆուտբոլիստները, ովքեր շաբաթական վաստակում են 20 հազար ֆունտից ավելի, կգրանցեն աշխատավարձերի բարձրացում 25%-ի չափով: Խաղացողները նաև 1 մլն ֆունտ կստանան Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության կողմից:

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին