▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հենո-500». Հենրիխ Մխիթարյանն ընկերական խաղում յուրօրինակ հոբելյան է նշել

Հայաստանի հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական տպավորիչ ցուցանիշը գրանցեց: Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ ընկերական խաղում նա պաշտոնական մրցումներում  500-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ:

Այդ հանդիպումները Մխիթարյանն անցկացրել է 5 ակումբների և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականների կազմերում: Դրանցից 293-ը Հենրիխն անցկացրել է ՀայաստանիՈւկրաինայիԳերմանիայի Բունդեսլիգայի և և Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնություններում, 50-ը՝ այդ երկրների գավաթի մրցաշարերում, 4-ը՝ Հայաստանի , Ուկրաինայի և Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, 76-ը՝ եվրագավաթների մրցաշարերում, 63-ը՝ ՀՀ ազգային, 14-ը՝ երիտասարդական հավաքականներում:

Հերթական հոբելյանը Հենրիխը նշեց դուբլով, որը երկրորդն էր հավաքականի կազմում (առաջինը գրանցվել էր  2014թ. մայիսի 27-ին Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ խաղում): Ազգային հավաքականում Մխիթարյանն իր գոլերի թիվը հասցրեց 22-ի, իսկ պաշտոնական մրցումներում նրա հաշվին արդեն 180 գոլ է գրանցված:

Պաշտոնական առաջին հանդիպումը Մխիթարյանն անցկացրել է 2006թ. հունիսի 27-ին «Ուլիսի» հետ կայացած առաջնության 12-րդ տուրի խաղում: 77-րդ րոպեին, երբ «Փյունիկը» հաշվի մեջ արդեն առջևում էր 3-0 հաշվով, Սամվել Պետրոսյանն Էդուարդ Պարցիկյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 17-ամյա պատանի Մխիթարյանին, ով արդեն իր մասին գովեստով խոսելու առիթ էր տվել «Փյունիկ-2»-ում ունեցած արդյունավետ  ու գրագետ խաղի շնորհիվ:

Հենց «Փյունիկում» խաղալիս էլ Մխիթարյանն իր նորամուտն է նշել Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականներում: Առայժմ ազգային հավաքականում Հենրիխն առավել շատ հանդիպումներ (24) անցկացրել է Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու տարիներին: Իսկ պաշտոնական մրցումներում առավելագույն քանակի հանդիպումների (160) Մխիթարյանը մասնակցել է՝ հանդիսանալով Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ:

VivaroNews.am-ը ներկայացնում է Հենրիխ Մխիթարյանի ցուցանիշները տարբեր ակումբներում տարբեր մրցաշարերում:

Թվական Ակումբ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԸՆԴ
2006-2009 «Փյունիկ» 70 15 1 6 10 10 112
2009-2010 «Մետալուրգ» Դոնեցկ 37 2 6 5 4 54
2010-2013 «Շախտյոր» 72 11 2 21 24 130
2013-2016 «Բորուսիա» Դորտմունդ 90 17 1 32 20 160
2016-2017 «Մանչեսթեր Յունայթեդ» 24 5 11 4 44

Հենրիխ Մխիթարյանը դարձավ հայ ֆուտբոլիստներից ընդամենը 8-րդը, ով իր կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում հատեց 500-րդ խաղի սահմանագիծը: Իսկ ահա արտերկրի ակումբներում անցկացրած խաղերի քանակով Հենրիխը յուրօրինակ ռեկորդակիր է: Արտասահմանյան 4 ակումբների կազմում Մխիթարյանն ընդհանուր առմամբ 331 խաղ է անցկացրել:

Պաշտոնական մրցումներում անցկացրած խաղերի քանակով յուրօրինակ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է, ով 1992-2012թթ. ընթացքում «Փյունիկի», Սանկտ Պետերբուրգի «Զենիթի», Մոսկվայի «Տորպեդո-Մետալուրգի» և Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ 783 խաղ է անցկացրել:

VivaroNews.am-ը ներկայացնում է պաշտոնական մրցումներում 400 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցուցանիշները: Դրանք ներառում են ՀՀ առաջնություններում (Ա), ՀՀ գավաթի (Գ), Սուպերգավաթի (Ս), եվրոգավաթների (Ե) խաղարկություններում,  Հայաստանի ազգային (ԱՀ) ու երիտասարդական (ԵՀ) հավաքականներում և ԱՊՀ երկրների «Համագործակցության գավաթի» (ԱՊՀ) խաղարկություններում, ինչպես նաև արտերկրի ակումբներում (ԱԵ) անցկացրած պաշտոնական խաղերը:

ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ Ա Գ Ս Ե ԱՀ ԵՀ ԱՊՀ ԱԵ ԸՆԴ
1.Սարգիս Հովսեփյան 365 66 3 26 132 13 178 783
2.Հովհաննես Թահմազյան 461 83 6 20 6 6 582
3.Համլետ Մխիթարյան 192 44 2 18 56 7 231 550
4.Արթուր Քոչարյան 357 67 1 11 4 10 2 82 534
5.Կարեն Ալեքսանյան 324 52 4 21 25 15 10 80 531
6.Տիգրան Դավթյան 409 62 3 31 1 1 507
7.Արթուր Ոսկանյան 254 43 3 16 54 1 6 123 500
8.Հենրիխ Մխիթարյան 70 15 1 6 63 14 331 500
9.Արթուր Պետրոսյան 214 45 2 8 69 6 155 499
10.Աղվան Մկրտչյան 271 50 5 32 45 9 19 49 480
11.Կարեն Դոխոյան 205 30 1 12 48 8 3 164 471
12.Գևորգ Կասպարով 297 45 4 20 29 2 10 59 466
13.Ալեքսանդր Թադևոսյան 275 42 3 21 41 8 13 58 461
14.Արամ Ոսկանյան 216 46 2 9 11 14 155 453
15.Արարատ Հարությունյան 336 68 3 17 7 8 3 442
16.Դավիթ Գրիգորյան 299 47 2 15 9 13 3 54 442
17.Արսեն Ավետիսյան 329 62 3 14 25 7 440
18.Սամվել Մելքոնյան 282 58 1 17 29 16 6 18 427
19.Լևոն Պաչաջյան 193 42 4 17 38 13 12 87 406
20.Արարատ Առաքելյան 248 48 2 17 33 13 6 37 404

VivaroNews.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին