▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ դուրս եկավ եզրափակիչ

 

 

 

 

 

 

 

 

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Լևոն Արոնյանը կիսաեզրափակչի առաջին երկու պարտիաներում դասական շախմատի կանոններով ոչ-ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Այսօր կողմերը թայ-բրեքով  որոշեցին հաղթողին: Արագ շախմատով նախ հաղթանակ տարավ ֆրանսիացի շախմատիստը, այնուհետև Արոնյանը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Կայծակնային շախմատի բոլոր 4 պարտիաները խաղաղ ելք ունեցան:

Արդյունքում հաղթողը որոշվեց «արմագեդոն» պարտիայում, որտեղ սպիտակներով խաղացող Արոնյանը պետք է պարտադիր հաղթանակ տաներ եզրափակիչ դուրս գալու համար: Այդ պարտիայում մեր շախմատիստը 78-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել է չինացի Դին Լիրենը (2771), որը թայ-բրեյքում առավելության է հասել ամերիկացի Ուեսլի Սոյի (2792) նկատմամբ:

Եզրափակիչի ուղեգրի հետ  Արոնյանը  նաև ստացավ  2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:

Եզրափակիչը կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին