▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանչեսթեր Յունայթեդն ընդդեմ Արսենալի․ Մխիթարյանը չի մասնակցի խաղին

Այսօր Երևանի ժամով ժամը 21:30-ին մեկնարկելու է Անգլիայի պրեմիեր լիգայի 15-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ Արսենալը հյուրընկալելու է Մանչեսթեր Յունայթեդին/ Խաղն առաջարկում ենք դիտել Նավավարում՝ Արամի 42/1, հեռախոս: 041044201/։

Մրցող թմերի մեկնարկային կազմերի մասին

Արսենալի հայտարարագրված ֆուտբոլիստները - Cech, Ospina, Mertesacker, Holding, Koscielny, Mustafi, Chambers, Monreal, Debuchy, Bellerin, Nelson, Kolasinac, Maitland-Niles, Ramsey, Wilshere, Xhaka, Elneny, Ozil, Iwobi, Walcott, Sanchez, Welbeck, Giroud.

«Զինագործների» նոմինալ կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Լյակազետը չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով։ Ֆրանսիացին վնասվածք ստացել էր նախորդ տուրի Հադդերսֆիլդի դեմ հանդիպման ժամանակ։ Այսօրվա հանդիպմանը չի մասնակցի նաև Արսենալի իսպանացի կիսապաշտպան Սանտի Կասորլան (գարշապարի վնասվածք)։

Մանչեսթեր Յունայթեդի հայտարարագրված ֆուտբոլիստները - De Gea, Romero, Lindelof, Rojo, Smalling, Valencia, Young, Darmian, Blind, Shaw, Tuanzebe, Pogba, Matic, Herrera, McTominay, Mata, Lingard, Mkhitaryan, Martial, Rashford, Lukaku, Ibrahimovic.

Հարցականի տակ է Յունայթեդի հենակետային կիսապաշտպան Նեմանիա Մատիչի խաղադաշտ դուրս գալը։ Սերբ ֆուտբոլիստը նախորդ տուրի Ուոթֆորդի դեմ հանդիպման ընթացքում փոխարինվեց հնարավոր վնասվածքի պատճառով։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը լրագրողներին Լոնդոն ժամանած  ֆուտոլիստներից հաջողվել է ֆիքսել ընդամենը 20-ին։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը կրկին բացակայում է։ Թե ինչն է պատճառը այս պահին չկան պաշտոնական հայտարարություններ։

Թեմայի հետ կապված կարող եք կարդալ՝ 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա Մանչեսթեր Յունայթեդից

 

Թիմերը միմյանց դեմ անցկացրել են 225 հանդիպում բոլոր մրցաշարերում։ «Կարմիր սատանաները» հաղթանակ են տոնել 94 անգամ, Արսենալը՝ 87, իսկ 50 հանդիպում ավարտվել է ոչ ոքի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին