▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշակի բարելավումները ժամանակավոր ցավազրկող դեղահաբերի էֆեկտ կարող են ունենալ

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Հասմիկ Պողոսյանին ՀՀ մշակույթի նախարար նշանակելու մասին:  

Երգիչ, բանաստեղծ Ազատ Աբրահամյանն անդրադառնալով Հասմիկ Պողոսյանի` Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակվելու որոշմանը` ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանել է.

«Ներկայիս համակարգում անձերի փոփոխությունը էական ազդեցություն չի կարող ունենալ ընդհանուր արդյունքի վրա: Գուցե լինեն որոշակի բարելավումներ, սակայն այն իրավիճակի համար, որում հայտնվել են երկիրն ու ժողովուրդը, դրանք ընդամենը ժամանակավոր ցավազրկող դեղահաբերի էֆեկտ կարող են ունենալ,ոչ ավելի:

Ինձ համար էական չէ, թե ովքեր կղեկավարեն երկիրը: Էականն այն է, որ հիմնովին վերանայվի և փոփոխվի ղեկավարման համակարգը: Եթե մեր պետության հիմքում  որպես գերնպատակ  չամրագրվեն  ազգային արժեքների պահպանման, կրթության-գիտության զարգացման ու հասարակայնացման,արվեստի, մշակույթի ազգային արժեքների սերմանման ու գաղափարների պրոպագանդման, ֆինանսատնտեսական քաղաքականության տեսանկյունից, ի նպաստ ժողովրդի  անհապաղ բարեփոխումներ իրականացնելու ծրագրերը` ներկայիս աշխարհաքաղաքական անկանխատեսելի իրավիճակում երկրի ու պետականության ճակատագիրը կշարունակի մնալ  մշուշոտ ու վտանգված...Թե’ աշխարհաքաղաքական դիրքի, թե’ պատմական նկարագրի առումով մեր ազգային նպատակները պետք է ուղղորդված լինեն դեպի միասնականության ու ազգային ոգու ամրապնդման գաղափարներ, այլապես, աշխարհի ներկայիս` վերաձևավորվող պահանջներին դիմակայելու որևէ ակնկալիք ունենալ չենք կարող: Այս ամենում  մեկ կամ մի քանի պաշտոնյաների գործոնը ոչինչ է: Միամտություն է կարծել, որ մշակութային արժեքների խեղաթյուրված ու ապականված ներկա պատկերը մեկ նախարարի թերացումների կամ բացթողումների արդյունք է: Բոլոր թերացումների հիմքը  վերը նշածս պատճառներն են` սկսած այս համակարգը ներդնողների առաջին քայլերից, մինչ մեր օրերի հայաթափում:

Նշենք, որ նախարար վերնշանակվելու մասին լուրը  ցնցել է շատերին: Արվեստագետնրեից շատերը անդրադառնալով Հասմիկ Պողոսյանի` Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակվելու որոշմանը և հարցին, թե ի՞նչ են կարծում` որևէ բան կփոխվի՞, հիմնականում ոչ հուսադրող պատասխաններ էին տվել:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին