▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգուշացեք, թե ում հետ եք հաց կիսում, կարող է հանկարծ ՀՈՒԴԱ դուրս գա…

Օրեր առաջ Մոսկվայի օդանավակայանում ՌԴ իրավապահ մարմինները  բերման են ենթարկել աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ Լևոն Հայրապետյանին։ Հայ գործարարին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման եւ ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու՝ քրեական հոդվածներով, սակայն համացանցի հայ օգտատերերը վստահ են, որ  Լևոն Հայրապետյանի ձերբակալությունն ադրբեջանական պատվեր է: Նշենք, որ Լևոն Հայրապետյանը հայտնի է ԼՂՀ-ում իրականացրած մի շարք բարեգործական ծրագրերով: Մասնավորապես, նրա մեկենասությամբ Արցախում ռազմական ուսումնարան է կառուցվում:

Հատկանշական է, որ հայկական և ռուսական կողմից պետական մակարդակով այս ձերբակալության մասին ոչ ոք չի խոսում չնայած, որ Լևոն Հայրապետյանը այս շրջանակներում շատ մտերիմներ ունի: Լուսանկարում Լևոն Հայրապետյանն է ծագումով հայ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ:

Լուսանկարը դիտելիս մնում է ասել` Զգուշացեք, թե ում հետ եք հաց կիսում, կարող է հանկարծ ՀՈՒԴԱ դուրս գա…

Լուսանկարն ու գրառումը` Фейсбук Армения ֆեյսբուքյան էջի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին