▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախթամարի Սուրբ Խաչի պատարագը մեկ շաբաթ շուտ կմատուցվի

Այս տարի Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպվելիք ամենամյա պատարագը սեպտեմբերի երկրորդ կիրակիի փոխարեն կկազմակերպվի առաջին կիրակի օրը: Այս մասին, ըստ թուրքական «Հաբեր 3» լրատվական կայքի, հայտարարել է Վանի Մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը: Գրում է ermenihaber.am-ը:

Ըստ Աքթուղի՝ 2010 թվականից սկսած սեպտեմբերի երկրորդ կիրակի օրերին հայերի կողմից մատուցվող պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ է մատուցվելու՝ Պոլսի հայոց պատրիարքության ցանկությամբ: Ըստ Աքթուրքի՝ իրենք ընդառաջ են գնացել պատրիարքի պահանջին և թույլատրել ժամանակային փոփոխությունը:

Աքթաղը խոսել է նաև  Թուրքիայի համար Վանի ունեցած զբոսաշրջային դերի մասին՝ ասելով, որ այս տարի սպասում են ավելի մեծ թվով զբոսաշրջիկների:

Հիշեցնենք, որ Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր  ու առաջատար «Անիտուր» տուրիստական գործակալությունը սեպտեմբերի 5-ին հերթական բարձրակարգ շրջագայությունն է իրականացնում, որի մասնակիցները սեպտեմբերի 7-ին ներկա կգտնվեն Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված պատարագին: 

Կարդացեք նաև`  Մենք տանտիրոջ իրավունքով ենք այցելում Արևմտյան Հայաստան. Վոլոդյա Առուշանյան

 Թուրք էքսկուրսավարները հայերենը որպես մեռած լեզու են ներկայացնում. Հռիփսիմե Առուշանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին