▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանրապետականը վախենում է արտահերթ նիստից կամ՝ բռավո, գեներալ

Երեկ Հանրապետական մեծամասնությունը տապալեց ԱԺ արտահերթ նիստը, որում ընդդիմությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել ՙՙՇրջանառության մասին՚՚ օրենքում՝ ընդառաջ գնալով առևտրականների պահանջներին:
Իշխանության միակ ալիբին այն էր, որ ընդդիմության պատգամավորների մի զգալի մասը նույնպես չի մասնակցել արտահերթ նիստ գրանցմանը:
Սա, իհարկե, ծիծաղելի ալիբի է, որովհետև մարդիկ փորձում են թաքնվել ուրիշի անպատասխանատվության հետևում:
Ինչևէ, այսօր չարաբաստիկ այս օրենքի հետ կապված ԱԺ-ում լարված մթնոլորտ էր. հրատապ քննարկումներ ԱԺ նախագահի մոտ, հետո՝ քննարկումներ նաև կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կառավարությունը մնում է անդրդվելի, սակայն իշխանությունն ակնհայտորեն անհանգստացած է:
Դրա համակ կան պատճառներ, հիմքեր:
Նախ առևտրականների բողոքի աշխարհագրությունն ընդլայվել է՝ ներառելով նաև Գյումրին, ապա առևտրականների պահանջների պաշտպանությամբ հրապարակավ հանդես են եկել նաև խորհրդարանական մեծամասնության առնվազան երկու ներկայացուցիչ՝ Կարեն Կարապետյանը ու գեներալ Սեյրան Սարոյանը:
Գեներալը հազվադեպ է խոսում խորհրդարանական ամբիոնից, նույնիսկ կարող եմ պնդել, որ այդ դահլիճն ու ամբիոնը հարազատ չեն նրա խառնվածքին:
Սակայն այսօր նա խոսել է ու խոսել է ժողովրդի սրտից:
Այս պարագայում պարզ է, թե ինչո՞ւ է Հանրապետականը վախենում արտահերթ նիստից...

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին