▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երանոսյանը «վերցրել» է իրեն ձայնագրել ցանկացող լրագրողի հեռախոսը՝ կոպտորեն բռնելով ձեռքը. newsbook.am

newsbook.am-ը գրում է. Կառավարության նիստերի դահլիճում ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության 5-րդ համագումարին, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաև ՀՀ փոխոստիկանապետ, Ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը: Վերջինս ակնհայտ կերպով նկատեց, որ գտնվում է լրագրողների ուշադրության կենտրոնում, քանի որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և դրանցում Երանոսյանի անվան շոշափումը՝ բազմաթիվ հարցեր կային լրագրողների մոտ: Երանոսյանը համագումարի ընթացքում Մանվել Գրիգորյանին տեղեկացրեց, որ դուրս է գալիս և վեր կեցավ տեղից: Այդ ընթացքում NewsBook-ի լրագրողը մոտեցավ Երանոսյանին և հարցրեց՝ կարելի՞ է վերջինիս հարցեր տալ, ինչին, բնականաբար, հնչեց բացասական պատասխան: Այնուամենայնիվ, դուրս գալով Կառավարության նիստերի դահլիճից՝ Ներքին զորքերի հրամանատարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ է բոլորի նկատմամբ բռնություն կիրառել՝ անկախ ամեն ինչից: Նկարագրենք առավել մանրամասն. Երանոսյանը, երբ դուրս եկավ համագումարի դահլիճից, իր հետ նաև մեր լրագրողը, ով չհասցրեց անգամ հարց ուղղել, մեր օրենքի պահապան Լյովա Երանոսյանը լրագրողի ձեռքից խլեց հեռախոսը, որով պատրաստվում էր վերջինս ձայնագրել հարցազրույցը, եթե այն ստացվեր, և ամուր բռնելով ձեռքն ասաց. «Մ՛ի խառնվեք»: Այնուհետև, Լյովա Երանոսյանը պատրաստվում էր հեռախոսը տալ իր թիկնապահներից կամ օգնականներից մեկին (անհասկանալի պատճառներով), սակայն տեսնելով դեպի իրեն առաջացող լրատվամիջոցներին, այն հետ վերադարձրեց լրագրողին և բաց թողնելով ձեռքը՝ շտապեց հեռանալ շենքից: Ինչևէ, փոխոստիկանապտը ցույց տվեց, որ ցանկացած պահի կարող է ցանկացած մեկի նկատմամբ բռնություն կիրառել և հաշվի չառնել ոչ տարիք, ոչ սեռ:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին