▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ մարզերի 50.000 երեխայի 5 տարի շարունակ առանց տեղեկացնելու կերակրել են ֆորտիֆիկացված ալյուրով

«Մինչ մենք քննարկում ենք՝ ֆոլաթթուն քաղցկեղածին է, թե ոչ, պարզվում է՝ արդեն 5 տարի շարունակ այս ծրագիրը կիրառվում է բնակչության թիրախային խմբի՝ երեխաների վրա` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում: Այսինքն՝ ֆորտիֆիկացված սնունդ են ստանում. ալյուր, ձեթ, և չկա ուսումնասիրություն՝ երեխաները դրա կարիքն ունեցել են, թե՝ ոչ, չկա վերջնական հետազոտություն, թե երեխաների մոտ ինչ արդյունք է գրանցվել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով «Ալյուրի հարստացում՝ անհրաժեշտություն. վտանգներն ու ռիսկերը» թեմայի մասին՝ ասաց «Հանուն առողջ սննդի նախաձեռնության» անդամ Արման Մխիթարյանը:

Շարունակելով վերջինի միտքը՝ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը նկատեց.

«Ուսումնասիրել ենք բարձր տեսակի հացը և պարզվել է, որ հացի մեջ առկա 0 միլիգրամ երկաթը բավարարում է մարդուն՝ մնացած սննդի հետ, որովհետև մարդուն օրը 20 միլիգրամ է անհրաժեշտ: Ասյինքն՝ առաջին սուտն այն է, որ ասում են, թե  բարձր տեսակի ալյուրը երկաթ չի պարունակում: Բացի այդ՝ փաստորեն 5 տարի 50.000 երեխայի կերակրել են ֆորտիֆիկացված ալյուրով, բացի այդ՝ տրվում է նաև ձեթ, որը նույնպես հարստացված է, բայց թե ինչ նյութերով՝ հայտնի չէ: Փաստորեն Իսրայելի ուշքը գնում էր մեր երեխաներին լավ կերակրելու, առողջ սերունդ ունենալու համար: Դիմել ենք ՀՔԾ-ին, որ քրեական պատժի ենթարկվեն այն կառույցները, որոնք երեխաներին, ծնողներին առանց տեղյակ պահելու փորձ են կատարել:

Ի դեպ, այդ ալյուրը բերվում է Ռուսաստանից, որը այդ երկրում չի օգտագործվում և ֆինանսավորվում է Իսրայելը: Օրինակ Չիլիում ֆորտիֆիկացումից հետո քաղցկեղը երկու անգամ շատացավ, Ավստրալիայում՝ 2.5 անգամ, Կանադայում էլ 4-ից մեկն է քաղցկեղով տառապում: Առողջապահության նախարարությունից էլ ասում են, որ 1000 ծնված երեխայից երկուսը կարող են նյարդային խողովակի դեֆեկտ ունենալ և հիմա հայտնի չէ՝ երկաթի ֆոլատը տալուց հետո այդ երկուսը կպակասեն, թե՝ ոչ.չգիտեն՝ դա գենետիկակա՞ն է, թե՝ ֆոլատի պակասի պատճառով: Եվ, հետո 2 երեխային անհրաժեշտ է, տալիս են, 998 երեխա էլ ծանր վիճակում է հայտնվում: Հայտարարում են, թե 40 տոկոսի մոտ անեմիա կա.այդ դեպքում եթե 40 տոկոսը լավանում է, բա 60 տոկո՞սը: Սինթետիկ վիտամիններն օգտակար չեն.ավելի լավ է մեկ կտոր կանաչի ուտել, քան հաբեր ընդունել:

Ամբողջ նպատակն աշխարհում բնաչկության թիվը պակասեցնելն ու 1 միլիարդի հասցնելն է»:

Արման Մխիթարյանն էլ հավելեց, որ ֆոլաթթուն դեղ է համարվում և չպետք է պարտադրեն մարդկանց:

 

Անի  Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին