▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարներն այսօր երեկոյան հավաքվելու են Ազատության հրապարակում

 

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Այսօր 13:00–ի հատվածում չնայած ոստիկանության այն հայտարարությանն ,որ բռնի ուժ չեն կիրառելու խաղաղ ցուցարարների նկատմամբ,որոնց շարքերում մեծ էր անչափահասների թիվն՝հարձակվեցին և ուժ կիրառելով մեր ընկերներին ոստիկանական մեքենաներով տեղափոխեցին Հ.Հ. ոստիկանական բաժանմունքներ։
Ժողովուրդ այսօր 19:00 –ին հավաքվում ենք Ազատության հրապարակում,որպեսզի շարունակենք մեր պայքարը։
Բաղրամյանը մերնաաաաա»Այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում դեռ գտնվում են ցուցարարներ, ովքեր կանգնած են մայթերին: Քիչ առաջ նախաձեռնող խմբի անդամներից մեկը հայտարարեց, որ այսօր՝ ժամը 19։00–ին, հավաքվելու են Ազատության հրապարակում։ Նա նշեց, որ հետագա քայլերը կորոշվեն Ազատության հրապարակում: Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկաններն ապամոնտաժեցին բարիկադները, իսկ 46 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրանցից 6-ն անչափահաս են: 

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում է, որ այսօր 19:00–ին իրենք հավաքվելում են Ազատության հրապարակում, որպեսզի շարունակեն պայքարը:

Նշենք, որ այս պահի դրությամբ Բաղրամյան պողոտայում դեռ գտնվում են ցուցարարներ, ովքեր կանգնած են մայթերին:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկաններն ապամոնտաժեցին բարիկադները, իսկ 46 ցուցարար բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրանցից 6-ն անչափահաս են: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին