▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բռնություն են կիրառել բերման ենթարկված Սարգսի նկատմամբ

ՀՀ ոստիկանության աշխատակից Ալբերտ Թ.-ն հայտնել է, որ 2015 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ընթացքում նկատել է մի խումբ քաղաքացիների, ովքեր, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, տեւական ժամանակ փոխադարձ տվել են հայհոյանքներ եւ հարվածներ հասցրել միմյանց, որի պատճառով քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության բաժին բերման ենթարկված Սարգիս Պ-ն էլ, իր հերթին, հայտնել է, որ հիշյալ դեպքի օրը՝ նույն ժամանակահատվածում, վիճաբանության կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, ոստիկանության աշխատակիցները բռնություն են կիրառել իր նկատմամբ:
Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:  
Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին