▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցավում եմ, որ պայքարի համար այսքան չեն գալիս

Այսօր` փետրվարի 7-ին, մեծ շուքով նշվեց Մեծ Պահքին նախորդող Բուն Բարեկենդանի տոնը: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 11:00-ին մատուցվեց Սուրբ պատարագ, որից հետո թեմի երիտասարդները,  ազգագրական երգի ու պարի համույթները, Երևանի տարբեր համայնքները ներկայացնող մշակութային խմբերը,  Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից Մաշտոցի պողոտայով տոնական շքերթով շարժվեցին Երևանի Ազատության հրապարակ:

Մեր փոքրիկ հարցախույզից պարզվեց, որ ներկաներից շատերը տոնի մասին ոչինչ չգիտեին ու եկել էին մասնակցելու՝ հետաքրքրությունից դրդված: Նրանց ավելի շատ հրապարակ էր բերել ազգային պարին ու երգին մասնակից լինելու, ազգային ուտեստներ գնելու գայթակղությունը: Ազգային երգ ու պարի հարցի լուծումը հեշտ էր, իսկ, ահա ազգային ուտելիքներ գտնելը՝ դժվար:

Զրուցակիցներիցս մեկին՝ տիկին Գոհարին, այդպես էլ չէր հաջողվել ազգային որևէ ուտելիք գնել.

-Լուրերով ասել էին, որ լինելու է, բայց չկա...լավ չի,-դժգոհեց տիկինը:

Միջոցառմանը ներկա էր նաև ազատամարտիկ Սասուն պապը, ում ուրախացրել էր շատ մարդկանց ներկայությունը.

-Հայն իր արմատներից երբեք չի կտրվի,-նման համոզմունք հայտնեց պապը՝  հավելելով.

- Թող ժողովուրդը սոված հալին ուրախանա: Ցավում եմ, որ պայքարի համար այսքան չեն գալիս:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին