▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մրցում եմ ՀՀԿ-ի,ոչ թե անկախ,անկաշկանդ անձնավորության հետ.Փոստանջյանը` ՄԻՊ պաշտոնի պայքարի մասին

Armlur.am-ը գրում է.  Արդեն հայտնել ենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու համար իր փաստաթղթերն է հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: Փաստաթղթերն ընդունել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Այս առնչությամբ զրուցել ենք ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

Տիկի՛ն Փոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը` հաշվի առնելով, որ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն սատարելու է Արման Թաթոյանին:

– Ես հայտարարում եմ, որ ես մրցում եմ ՀՀԿ-ի հետ, ոչ թե անկախ, անկաշկանդ անձնավորության հետ: Եթե այդպես լիներ, ես շատ ուրախ կլինեի: Ցավում եմ, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուն չի ցանկանում բանավեճի մեջ մտնել և իր առաջարկները ներկայացնի հանրությանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին